Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ թե մահացել են, այլ վիրավորվե՞լ

Դեկտեմբեր 21,2011 18:28

Ինչպես տեղեկացրել էինք, մի քանի րոպե առաջ Գյումրի-Երևան մայրուղու վրա շրջվել էր մարդատար միկրոավտոբուս: Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետ Մարատ Սարիբեկյանը հենց նոր Aravot.am-ին փոխանցեց նոր մանրամասներ : Ըստ նրա, մահացածներ բարեբախտաբար չկան, կան վիրավորներ, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

ԱԻՄ պետը նաև տեղեկացրեց, որ 0920LL պետհամարանիշի միկրոավտոբուսը մայրաքաղաքից է Գյումրի վերադարձել ու չհասած Մարալիկ` շուռ է եկել: Վարորդը 46-ամյա Գագիկ Նիկոյանն է:

Նշենք, որ միկրոավտոբուսը պատկանում է Երևան-Գյումրի գիծը սպասարկող «Տիգրան» ՍՊԸ –ին:

ԱԻՄ պետի տեղեկացնելով, վիրավորները մոտ 4 հոգի են: Մանրամասները դեռ ճշտվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031