«Մոլագարների եւ անմեղսունակների զառանցանքներին չեմ արձագանքում և վերաբերում եմ արհամարհանքով: Միայն պետք է շեշտեմ, որ Հրազդանի քաղաքապետի մեր թեկնածուն՝ ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի, խոշոր հաշվով հաղթելու է և առաջարկում եմ հաշվարկներն այդ հարթության վրա կատարել»,- երեկ Aravot.am հետ հեռախոսազրույցում պատասխանելով հարցին, ինչպե՞ս է վերաբերում իր անվան շուրջ վերջերս մամուլում շրջանառվող որոշ լուրերին ասաց Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: