Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվեցին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ

Դեկտեմբեր 21,2011 18:06

 

դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 4 կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:

 

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր Արամ Պապոյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօերնի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Վլադիմիր Սահակյանը: ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Արսեն Հախումյանը: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում 9 կողմ, 2 դեմ եւ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ վերընտրվեց երկր. գիտ. դոկտոր  Արկադի Կարախանյանը:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվականվերլուծական կենտրոն

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել