Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ամենաշատը ստում են հաղորդագրություններ ուղարկելիս

Դեկտեմբեր 21,2011 18:03

Սաուդերի բիզնեսի դպրոցի ու Բրիտանական Կոլբումբիայի համալսարանաի գիտանականները պարզել են, որ մարդիկ ավելի հեշտ են թաքցնում ճշմարտությունը SMS-ների ու օնլայն շփման հետևում, քան իրական կյանքում: Իսկ այն մարդիկ, ում ստում են այս ճանապարհով, շատ ավելի ծանր են տանում այդ սուտը, քան դեմ առ դեմ շփման մեջ: Հաղորդում է Mashable-ը:

Ուսումնասիրությունն անցկացվել է 170 ուսանողների շրջանում: Կազմակերպվել է գնորդ-վաճառող խաղ, որի ընթացքում մասնակիցները կարողացել են շփվել մի քանի եղանակներով՝ խոսքով, տեքստային հաղորդագրություններով և այլն: Խաղի նպատակը ստելու միջոցով ավելի շատ վաստակելն է եղել: Պարզվել է, որ մասնակիցների 95 տոկոսը վիդեոհաղորդագրությամբ ու տեքստային հաղորդագրությամբ ավելի հեշտ է կարողացել ստել, քան դեմ առ դեմ շփման մեջ:

«SMS-ով ստելը հոգեբանորեն բավական հարմար տարբերակ է, քանի որ կարիք չկա կառավարել քեզ մատնող ժեստերն ու միմիկաները»,- ասել է ուսումնասիրության ղեկավար Ռոնալդ Ցենֆետելլին:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031