Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շրջվել է Գյումրի-Երևան միկրոավտոբուսը

Դեկտեմբեր 21,2011 17:56

Մեզ հասած տեղեկություններով, մոտ 40 րոպե առաջ Մարալիկից մի փոքր հեռավորության վրա շրջվել է Գյումրիից- Երևան մեկնող միկրոավտոբուսը, 2 հոգի տեղում մահացել են, կան վիրավորներ: Նրանցից երկուսին տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի փոխանցմամբ, մեկը երեխա է եղել, որին հիվանդանոց են հասցրել գանգի բաց վերքով, բժիշկներն այն արդեն մշակել են` ուղարկելով Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Երեխային ուղեկցել է նաև մայրը, որը թեթևակի վերք է ստացել թևի մասում: Ըստ բժիշկների, նրանց վիճակը կայուն է, ստացիոնար բուժման ենթակա չեն և Գյուլբենկյանի վիրաբուժական հիվանդանոց են ուղարկել ապահովության համար:

Մեզ հասած ահազանգերով, վիրավորներին շուռ եկած միկրոավտոբուսից այս պահին հանում են այդ ճանապարհով երթևեկող մեքենաների վարորդները:

Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետը մեզ փոխանցեց, որ հենց այս պահին խումբ է ուղարկել դեպքի վայր, և մանրամասներ կհաղորդի տեղեկություններ ստանալուն պես:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031