Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը վիճարկեց «Էկոնոմիստի» գնահատականը

Դեկտեմբեր 21,2011 17:29

«Խորհրդային երկրների շարքում Հայաստանը ժողովրդավարական առումով զիջում է միայն Վրաստանին, մնացած բոլոր երկրներից Հայաստանը մեկ քայլ առաջ է: Ժողովրդավարության ուղղությամբ 2011 թվականին բավական գործընթաց իրականացվել է եւ «Էկոնոմիստի» արդյունքներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում»,- նման կերպ մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի՝ անցյալ շաբաթ  ներկայացրած նոր զեկույցի գնահատականը, ըստ որի Հայաստանը 2011 թվականի ընթացքում ժողովրդավարության առումով փոփոխություն չի ունեցել:

«Մեկ ամսագիր կամ մամուլի միջոց չէ, որ կարող է տալ Հայաստանի ժողովրդավարության գնահատականը՝ համապատասխանու՞մ է, թե՞ ոչ: Գիտենք նաեւ, թե որտեղից են ֆինանսավորվում նման լրատվամիջոցները, ճիշտ է միջազգային է, բայց չի նշանակում, որ անկախ է: Իսկ անկախները Հայաստանին տվել են բավականին բարձր ժողովրդավարական գնահատական»,- ասաց Հանրապետական պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031