Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի Ամանորը շնորհավորելիս նվեր է տանելու Շարմազանովին:

Դեկտեմբեր 21,2011 16:58

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն օրերս ասել էր, թե ինքը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի Նոր տարին շնորհավորում է կա’մ զանգելով, կամ հյուր գնալով եւ նրան Ամանորի նվեր չի տանում` պատճառաբանելով. «Մենք բոլորս իրար համար նվեր ենք»:

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրեց, թե ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի Նոր տարին շնորհավորելիս նվեր տանո՞ւմ է, թե՞ իրենք էլ են իրար համար նվեր: Պարոն Զուրաբյանը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Լավ, Շարմազանովին կտանենք նվեր, եթե ինքն էդքան լավ նվեր է»:

Մենք փորձեցինք ճշտել, այնուամենայնիվ, սովորաբար նվեր տանո՞ւմ է ՀԱԿ առաջնորդին. «Դա մասնավոր մարդկային կյանքի էլեմենտներն են, որոնք անպայման չի, որ պիտի դարձնենք հանրային: Թույլ տվեք մեզ, որ գոնե Նոր տարվա օրերին ապրենք մեր մարդկային, ընկերական, հանգիստ կյանքով:Ինչ վերաբերում է շնորհավորելուն` դուք ձեր ընկերներին չե՞ք շնորհավորում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031