Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր է որոշումներ կայացնել աստղագուշակների խորհրդով

Դեկտեմբեր 21,2011 16:41

Կրթության նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա սկզբին հայտարարեց, որ չինա-կորեական աստղագուշակություններին չի հավատում, չնայած, ըստ հորոսկոպի, իր տարին է: Բայց կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հավատում են հորոսկոպներին: Ինչ խորհուրդ կտաք նրանց՝ հարցին Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը: Նրա մեկնաբանմամբ՝ «Աստղագուշակություններին հավատալ կամ չհավատալը մարդու իրավունքն է,եւ ես ընդհանրապես դեմ չեմ կարող լինել, եթե այդ հավատը ոչ մի վատ հետեւանքների չի հանգեցնում, այսինքն՝ տվյալ մարդը պասիվ հավատացյալ է: Օրինակ՝ շատերը պարզապես գիտեն հորոսկոպի իրենց ամիսն ու տարին եւ փորձում են նմանություններ գտնել նկարագրվածի հետ: Բայց կան մարդիկ, որոնք իրենց կյանքում առաջնորդվում են հորոսկոպներով եւ կարեւոր որոշումներ կայացնում աստղագուշակների խորհրդով: Սա արդեն վտանգավոր է: Հիշենք հենց կրոնական հավատացյալներին, որոնց մեջ մոլեռանդ հավատը միշտ բերել է ծանր հետեւանքների, այդ թվում՝ մարդկային զոհերի: Մոլեռանդ հավատացյալը նաեւ փորձում է իր հետեւից տանել մյուսներին, ինչը նույնպես վտանգավոր է»:

Արեգ Միքայելյանը նաեւ ասաց, որ հատկապես քաղաքական գործիչներին եւ ընդհանրապես բոլոր մարդկանց խորհուրդ է տալիս զերծ մնալ նմանատիպ թյուրիմացություններից եւ իրենց գործունեությունը կառուցել առողջ տրամաբանության, պրոֆեսիոնալ գիտելիքների եւ ունակությունների հիման վրա, ինչի համար իրենք իրոք կարող են պատասխանատու լինել:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031