Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ 09.30-ի սահմաններում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վարելով մեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել պատին: Վթարի հետևանքով մի հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ավտոմեքենան վարել է պաշտպանության նախարարության աշխատակից: Սակայն այս լուրը դեռ պետք է պարզվի քննության ընթացքում:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ