Մարզական աստղերի հանրաճանաչության աստիճանը հիմա որոշվում է ոչ թե տարած հաղթանակներով, այլ համացանցի անձնական էջերում արված «Like»-ների քանակով:
Եթե ոչ վաղ անցյալում մարզական կրքերը բորբոքվում էին հիմնականում մրցասպարեզներում, հիմա դրանք տեղափոխվում են համացանց, եւ «Twitter»-ի ու «Facebook»-ի անձնական էջերը պակաս նշանակություն չունեն, քան, ասենք, մեդալներն ու գավաթները:
Օրինակ, «Facebook»-ում Կրիշտիանու Ռոնալդուի անձնական էջ օրական մտնում է ավելի քան 37 միլիոն մարդ: Այստեղ նրա գլխավոր մրցակիցը «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին է, որը բառիս իսկական իմաստով կրնկակոխ հետապնդում է պորտուգալացուն: Համացանցում անձնական էջ բացելու միայն առաջին օրը Մեսսիին «ընկերացել» է 6 միլիոն օգտագործող: Իսկ հիմա նրա էջ ամեն օր մտնում է 20 միլիոնից ավելի ֆուտբոլասեր:
Հետաքրքիր է, որ Ռոնալդուն եւ Մեսսին անհուսալի հետ են թողել անգամ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ