Դեկտեմբերի 20-ից Հանրապետության հրապարակում վառվում են մայր տոնածառի լույսերը: Գլխավոր տոնածառն այս տարի ունի 31 մետր բարձրություն: Այն զարդարելիս օգտագործել են 72 աստղիկ, 4000 տարբեր գույների խաղալիքներ: Տոնածառի գագաթից մինչեւ ներքեւ՝ ուղղահայաց վառվում են բազմագույն 32.000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղեւնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են անտառներում «սանիտարական» հատումից հետո: Լույսերը, պաշտոնական ձևով, վառվեցին Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանի կողմից: Հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց 3D շոույով և հրավառությաբ:
Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչեւ 2011 թ. հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսում է անցկացնել տոնական համերգային ծրագիր, որը կսկսվի դեկտեմբերի 31-ին ժամը 13-ին: Երեկոյան 23-ից ելույթ կունենան էստրադայի ներկայացուցիչները, որից հետո ժամը 24-ին կլինի աննախադեպ հրավառություն եւ համերգը կշարունակվի մինչեւ 04.00-ն:
https://www.youtube.com/watch?v=HAOAMevqQII
Արամ Արարատյան