Օրեր առաջ իր հրաժարականի մասին հայտարարած Քաջարանի գյուղապետն այժմ էլ լրատվամիջոցներով հայտարարել էր, թե կրկին ցանկություն ունի աշխատել իր պաշտոնում: Հիշեցնենք, որ 8 օր առաջ գյուղապետ Աթայանը hայտարարել էր, որ գյուղապետի իր պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, իրեն սպառնում են եւ ճնշում («Առավոտ», 15 դեկտեմբերի 2011՝ ):
Մեր ունեցած տեղեկություններով, համայնքի ղեկավարի պաշտոնի լիազորությունների դադարեցման գործընթաց չէր էլ սկսվել: Գյուղապետը ավագանուն չի ներկայացրել որեւէ դիմում, որ ավագանին էլ օրենքի պահանջի համաձայն՝ կազմի արձանագրություն:
Քաջարան համայնքի ավագանու անդամներից փորձեցինք ճշտել մեր ունեցած տեղեկությունը: Ավագանու անդամ Ռաֆիկ Ոսկանյանն «Առավոտին» փոխանցեց, որ ավագանու հաստատած նման արձանագրություն դեռ չկա եւ դժվար թե լինի:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ