Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարալեզվության դեմ պայքարի շարժումն այլընտրանքային որոնումների մեջ է

Դեկտեմբեր 21,2011 15:06

Այսօր Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության եւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին խնդրեց մեկնաբանել՝ ինչո՞ւ է մարել օտարալեզվության դեմ պայքարի հզոր ալիքը: «Չեմ կարծում, որ մարել է, ինքներդ կարող եք տեսնել, թե նախաձեռնությունն ինչքան ակտիվ է ֆեյսբուքում: Պարզապես շարժումն ավելի կատակոմբային ընթացքի է անցել: Այդ ընթացքը շարունակվում է զուգահեռ, որովհետեւ բուն նախաձեռնության կազմակերպիչները եւ համակիրները շատ լավ գիտակցում են, որ սպասելիք չկա ներկա իշխանություններից, բայց դա չի նշանակում, թե իրենք ոչինչ չեն անում: Իրենք այլընտրանքային որոնումների մեջ են, այլընտրանքային օջախ են ստեղծել, որտեղ շարունակում են հավաքել ամբողջ դիմադրական պոտենցիալը»,-պատասխանեց պարոն Չուգասզյանը:

Նա նաեւ փաստեց, որ եղել են բազմաթիվ քննարկումներ, տարվա ընթացքում խումբը զանազան նախաձեռնություններով է հանդես եկել՝ Օտարալիզության մրցանակի հանձնում , աշնանային մտագրոհներ եւ այլն. «Գուցե դրանք լայն զանգվածների համար տեսանելի չեն, բայց կարեւոր հանգրվաններ են եղել նախաձեռնության էվոլյուցիայի մեջ»:

Արդյոք պայքարի արդյունավետությունը չի՞ պակասել: «Ոչ թե արդյունավետությունը, այլ որակը պետք է փոխվի, պետք է միավորել մի քանի՝ թե մշակութային ժառանգության համար պայքարը, թե մնացած նախաձեռնությունների հարաբերությունները, թե կրթության նկատմամբ հայեցակարգային մոտեցումը պետք է լրիվ նոր որակի բերել: Այսինքն՝ ամեն նախաձեռնության անդամ իր գործը շարունակում է անել այդ դիմադրության մեջ: Ես կարծում եմ՝ հասել է ժամանակը մետամիավորման որոշակի հրապարակ ստեղծելու: Դա բոլոր նախաձեռնությունների, այդ թվում՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության համար նպաստավոր կլինի»,-համոզված է Գարեգին Չուգասզյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031