Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպառողներն ամենաշատը խաբվում են ամանորին

Դեկտեմբեր 21,2011 14:57

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է արդյոք, որ անապահով ընտանիքներին ՀՀ կառավարության, որպես հումանիտար օգնություն, տված ձեթը ժամկետանց է: Սպառողների պաշտպանը վստահեցրեց, որ նման բան չկա, քանի որ կառավարության պատասխանատուները, ասոցիացիայի հարցմանն ի պատասխան,ներկայացրել են փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ ձեթը մինչեւ 2012-ի մայիս ամիսը ժամկետի մեջ է: Եթե պարզվի, որ դա միայն փաստաթղթերում է այդպես, բայց իրականում ինչպես որ սպառողներն են բողոքել՝ ժամկետանց է, ապա սպառողների պաշտպանը վստահեցրեց, որ կառավարությանը կպատժեն՝ դատարան դիմելով:

Արմեն Պողոսյանը ներկայացրեց սպառողների իրավունքների վիճակը 2011 թվականին, ձեռքբերումներն ու բացթողումները: Ո՞րն է համարում սպառողի նկատմամբ տարվա ամենակոպիտ խախտումը Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարոն Պողոսյանն ասաց, որ իրենց ջրի խնդիրը. «Մեր թաղամասը գտնվում է Կոմիտասի շուկայի հետեւում, այնտեղ երկու օր է ջուր չկա, նման դեպքերում ջրմուղը պարտավոր է բնակիչներին ապահովել ջրով, սակայն ոչինչ չի արվել»: Սեփական կաշվի վրա կրած անհարմարությունից բացի, Արմեն Պողոսյանը այլ բան չմտաբերեց, չնայած նրան, որ այս տարի էլ սպառողների նկատմամբ կատարած խախտումների առումով հարյուրավոր դեպքեր են արձանագրվել:

Սպառողների պաշտպանը թվարկեց Ամանորի նախաշեմին առավել հաճախ կատարվող խախտումները: Նրա խոսքերով. «Մենք դեռ չենք հասել այն բանին, որ մեր բիզնեսները մարկետինգի միջոցով նորմալ շահույթ ստանան ամբողջ տարին, այլ ոչ թե գերշահույթներ ստանան նախատոնական օրերին»: Նա խորհուրդ տվեց այդ օրերին առավել ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետներին եւ որակին: Ըստ նրա, հատկապես այս օրերին սպառողները խաբվում են շաքարավազ գնելիս. որպեսզի քաշը ծանր կանգնի եւ ավելի գումար աշխատեն՝ առեւտրականները շաքարավազը թրջում են: Ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքում հացի պարագայում էլ ճիշտ հակառակն է: Հացերը վաճառվում են քաշի պակասորդով:

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա, ըստ Արմեն Պողոսյանի, ներկայիս քաղաքապետը վստահեցրել է, որ բավականին մեծ քանակի ավտոբուսներ են ներկրելու, ինչը կնպաստի, որպեսզի նորմալ երթեւեկություն ունենանք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031