Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դառնալ օլիմպիական չեմպիոն

Դեկտեմբեր 21,2011 14:31

Գաղտնիքներից մեկը բացահայտել է տափօղակով հոկեյի լեգենդ, Շվեդիայի հավաքականի անդամ Պետեր Ֆորսբերգը` «Էքսպրեսսեն» թերթին խոստովանելով, որ 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ դիտավորյալ պարտվել են սլովակներին (0:3), որպեսզի փլեյ-օֆում հարմար մրցակից ունենան:

«Մենք տղաներով հավաքվեցինք եւ որոշեցինք, որ Սլովակիային հաղթելով մեր կյանքը բարդացնելու կարիք չկա: Մենք չէինք ցանկանում քառորդ եզրափակչում հանդիպել կանադացիների հետ, բայց ուզում էինք օլիմպիական չեմպիոն դառնալ: Դրա համար էլ սլովակներին խաղը տալուց հետո, ¼ եզրափակչում 6:2 հաշվով հաղթեցինք Շվեյցարիային, կիսաեզրափակչում ջախջախեցինք Չեխիային` 7:3 եւ վճռորոշ հանդիպումը 3:2 հաշվով շահեցինք Ֆինլանդիայից», – պատմել է հոկեյիստը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031