Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգվել է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ու սահմանապահ զորքերի ֆինանսական գործունեությունը

Դեկտեմբեր 21,2011 14:27

ՀՀ  վերահսկիչ պալատի և  և ՌԴ հաշվիչ պալատի միջև  2010-2012 թվականների ընթացքում   համագործակցության ծրագրի շրջանակներում`երկու երկրների Բարձրագույն վերահսկիչ կառույցների ղեկավարներ`Իշխան Զաքարյանը և  Սերգեյ Ստեպաշինը  դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրեցին պարենային ապրանքների ներմուծման ու արտահանման ոլորտում անվտանգության և որակի նկատմամբ իրականացվող համատեղ  վերահսկողության մասին համաձայնագիր:

ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը շնորհակալություն հայտնելով հրավերքի համար  նշել է, որ այս համաձայնագիրը շատ կարևոր է, քանի որ առաջին անգամ ուսումնասիրվելու է արտահանվող և ներմուծվող պարենային ապրանքների որակը: ՀՀ ՎՊ նախագահը  տեղեկացրել է, որ  հայկական կողմը կփորձի համատեղ ստուգումներին ներգրավվել նաև  Վրաստանի վերահսկիչներին:

Սերգեյ Ստեպաշինը ողջունելով  իր հայաստանյան գործընկերոջը նշել է, որ երկու երկրների Բարձրագույն  վերահսկիչ կառույցների  համատեղ աշխատանքն արդեն ավանդույթ է դարձել: «Մենք  ամեն տարի մեր հայ գործընկերների հետ համատեղ ստուգումներ ենք իրականացնում տարբեր ոլորտներում: Այս վերջին չորս տարվա ընթացքում ստուգել ենք Հայաստանում ռուսական ռազմաբազաների ու սահմանապահ զորքերի ֆինանսական գործունեությունը նաև էներգետիկայի ոլորտը»,- ասել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահը:  Նա նշել է նաև, որ կան որոշ խնդիրներ հատկապես տարանցման հետ կապված:

Հաջորդ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում երկու երկրների վերահսկիչների ուշադրության կենտրոնում կլինեն ՀՀ Էկոնոմիկայի, գյուղատնտեսության,կապի ու տրանսպորտի նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, ՀՀ գյուղնախարարության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը: Ստուգումներ կանցկացվեն նաև ՌԴ տնտեսական զարգացման, գյուղատնտեսության նախարարության , Անասնաբուժության և ֆիտոսանիտարական հսկողության  ու նույն ծառայության  Կրասնոդարի վարչությունը, Մաքսային դաշնային ծառայությունը, Տեխնիկական կարգավորման և մետրոլոգիայի Դաշնային գործակալությունը ինչպես նաև «Նովոռասիսկի ծովային տնտեսական նավահանգիստ» ընկերությունը:

 ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031