Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն աջակցելու է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբեր 21,2011 13:41

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը: Նախագահի խոսքով, վերջին շրջանում այն բավականին ակտիվացել է, ինչը դրսևորվում է ինչպես փոխադարձ այցելություններով, այնպես էլ նոր ծրագրերի ակտիվ իրականացմամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու այդ բարեփոխումները:

Դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է պահպանել այդ մակարդակն ու ավելացնել ջանքերը՝ բոլոր բնագավառներում վստահության, երկխոսության, համագործակցության ամրապնդմանն աջակցելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031