«Մարդուն որեւէ բանում մեղադրելու համար հիմնավոր ապացույցներ են պետք, թե չէ՝ դա նման է մեր՝ «Յոթի գործով» Կորյուն Փիլոյանի գրած մեղադրական եզրակացությանը: Նույն մեթոդն է, ոչ մի տարբերություն: Մարդն իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, եւ ոչ ոք նրան չի կարող ստիպել այլ բան ասել: Հիմա վիքիլիքսներ են մեջբերվում, էն դեպքում, երբ այդ նույն բաներն ասվել է նաեւ ՀԱԿ-ում: Մարդիկ բացեիբաց ասել են այն, ինչ մտածել են, ու հիմա իրենց կարծիքն ասելու համար մեղադրվում են ամեն տեսակի հանցանք-գործարքների մեջ»,- անդրադառնալով ՀՀՇ նախկին ղեկավարներին ՀԱԿ-ականների կողմից առաջադրված՝ իշխանությունների հետ գործարք կնքելու մեղադրանքին՝ ասաց նախկին ՀՀՇ-ական, նախկին քաղկալանավոր Սուրեն Սիրունյանը:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև