Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ՀԷԿ-ն էլ բնապահպանական փորձաքննություն չեն անցել

Դեկտեմբեր 21,2011 13:21

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի երեկվա համարում հրապարակված «Բնապահպանության նախարարը գործարարին չի պատասխանում» հոդվածին՝ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից պարզաբանեցին հետեւյալը. «Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի վրա տրված ՀԷԿ-երի կառուցման կրկնակի թույլտվության հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀԷԿ կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն ստացած «ԱլՌուբ» եւ «ՎՏՎ էներջի» սահմանափակ պատասխանատվության ընկերությունները չունեն ՀԷԿ կառուցելու իրավասություն, քանզի երկու ընկերություններն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննություն:

Մանրամասների վերաբերյալ, հատկապես նույն տարածքում երկու ՀԷԿ կառուցելու թույլտվության հետ կապված, ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում կտա մանրամասն պարզաբանում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031