Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց էր հայտնվել ադրբեջանական սխտորը

Դեկտեմբեր 21,2011 12:23

Երեկ մենք գրել էինք, որ երեւանյան խանութներում հայտնվել է ադրբեջանական սխտոր։
Ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցման` ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2011թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 48 110 կգ սխտոր հետեւյալ երկրներից. Չինաստան, Վրաստան, Հունաստան:
Համաձայն «ՀՀ մաքսային օրենսգրքի» 105-րդ հոդվածի` Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված չէ 0 տոկոս, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը: Նախատեսված արտոնությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել 180 օրը մեկ անգամ:
Ինչ վերաբերում է հայկական շուկայում հայտնված ադրբեջանական սխտորին` այդ փաստի առնչությամբ ՊԵԿ-ն ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ:

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031