Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. Փոստանջյանը ԵԽԽՎ-ում դավաճանում է «իրա երկրին»

Դեկտեմբեր 21,2011 12:04

Հատված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ հարցազրույցից

– Այնուամենայնիվ, գյուղը քանդվելո՞ւ Է, թե՞ ոչ:

Երբ որ վաղը, մյուս օրը գյուղի հետ կապված խնդիր առաջանա, որ իսկապես հարուստ պաշարներ կան, բնականաբար, Էդ գյուղի բոլոր բնակիչներին, ամբողջ տարածքը կազմող 11 հեկտարի համար, Էդ մարդկանց համար ապահովելու են, չնայած համարյա բոլորն Էլ ունեն, շատ քիչ մարդ՝ 1-2 հոգի, որ ուրիշ տեղ բնակարան չունեն։ Բայց, այնուամենայնիվ կարեւոր չի՝ ունեն, թե չունեն, բոլորն Էլ ապահովվելու են։ Մենք դրա փորձն ունենք, անցյալ տարի ՇահումյանԲանավանի ժողովրդին վճարեցին, ժողովուրդն Էլ գոհ, շնորհակալ տեղափոխվեց։

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ գոհ ու շնորհակալի մասին Է խոսքը, երբ գյուղացիներն ասում են, որ կառավարությունն ու իշխող կուսակցությունն իրենց գյուղում ցեղասպանություն են անում։

Ո՞ր գյուղի՝ Քաջարա՞ն, թե՞ Շահումյան։

– Քաջարան։

Քաջարան գյուղին, ախր, հլը ոչ մի բան չեն արել, ի՞նչ ցեղասպանություն, այ ցավդ տանեմ։ Ես ուզում եմ, որ Դուք ուրիշներին չլսեք. հիմա Զարուհի Փոստանջյանն ի՞նչ կարող է ասի, երբ որ մի մարդ Եվրախորհրդում իրա երկրին Է դավաճանում, իրա ազգինչգիտեսվերջը։ Ես Ձեզ ասում եմ՝ այդ գյուղի հետ կապված կառավարության որոշում չկա, որ Էդ գյուղը քանդեն կամ չքանդեն:

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031