Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հումոր. Բլից-վիրտուալ հարցազրույց Տիգրան Սարգսյանի հետ

Դեկտեմբեր 21,2011 11:49

 Պարոն վարչապետ, տարին ավարտվում է, եւ երեւի արդեն կարելի է ամփոփել այն։ Ի՞նչ տվեց 2011 թվականը Հայաստանին։

– Տարին հաջող էր Հայաստանի համար։ Մենք կարողացանք չորս անգամ հաղթահարել ճգնաժամը, որից երկու անգամը՝ վերջնականապես։ Ներկայումս ճգնաժամի հաղթահարման համալիր ծրագիր ենք մշակում։

Ո՞րն եք համարում ձեր մեծագույն նվաճումը։

– Դե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց…

Նկատի ունեմ՝ Հայաստանի համար։

– Մենք կարողացանք կանխել հեղափոխությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 100 հազար պոտենցիալ հեղափոխականներ հեռացան Հայաստանից։

Իսկ տնտեսական ոլորտո՞ւմ։

– Գրեթե բոլոր ոլորտներում փայլուն հաջողություններ ենք արձանագրել։

Օրինակներ կբերե՞ք։

– Իհարկե։ Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում գազի սակագինը շատ չբարձրացավ, նախարարը վերջապես շարիկ գլորելու հարցում անցավ չորրորդ լեւել, տրանսպորտի ոլորտում՝ նոր ավտո առա, իրավապահ համակարգում՝ տարվա ընթացքում հաջողվեց հայտնաբերել մոտ 35 ցենտներ թմրանյութ, որի շուրջ 62,3 տոկոսը մեր կոալիցիոն գործընկերների գրպաններում… Ցուցակր կարելի է անվերջ շարունակել։

Իսկ գյուղատնտեսության ոլորտո՞ւմ։

– Հի-հի… Ոլորտում օգտագործվել է շուրջ 135 հազար լիտր գոլ ջուր, որով լվացվել է շուրջ 14 հազար կովի կուրծ, կամ, համապատասխանաբար, 56 հազար պտուկ…

 

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031