Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի, արտակարգ իրավիճակների նախարարությունները հայտարարում են, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ: Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով, 2011 թվականի դեկտեմբերի 21-ից 24-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթեւեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով: