Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին քաղբանտարկյալներից քչե՞րն են այժմ ՀԱԿ կողքին

Դեկտեմբեր 21,2011 11:29

Իսկ որտե՞ղ են հիմա այդ 75 նախկին «քաղբանտարկյալները»: Կոնգրեսի վերջին հանրահավաքներին տեսնում էինք նրանցից միայն երեքին` Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Մյասնիկ Մալխասյանին: Մնացածը, որոնք բանտից դուրս գալուց հետո խոստանում էին, թե «անպայման շարունակելու ենք պայքարը», այսօր ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի կողքին չեն, անգամ անհետացել է վարչախմբի դեմ ցասումով լցված ամենավճռական մարտիկը` նախկին «քաղբանտարկյալ» Մուշեղ Սաղաթելյանը:
Մեկ այլ նախկին «քաղբանտարկյալի»` Քրիստափոր Էլազյանին, կոնգրեսի ծեծող-ջարդող բրիգադը իզով-թոզով կորցրեց միայն այն բանի համար, որ դրամական օգնություն էր խնդրել: Չի երեւում անգամ ամենախիզախ հեղափոխականներից մեկը` Սարգիս Հացպանյանը: Մայիսի 31-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե «իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի Ս.Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը»:
Սակայն չենք կարծում, թե կոնգրեսից Հացպանյանի հիասթափությունը պայմանավորված է միայն նրանով, որ այդպես էլ Տեր-Պետրոսյանը կացության կարգավիճակի հարցի վերաբերյալ պահանջ չներկայացրեց, ընդհանրապես մոռացության մատնեց այդ հարցը: Ինչպես Սիրունյանը, այնպես էլ մյուսները դեռ բանտում են հասկացել, որ հայտնի չէ, թե ինչի համար են պայքարել. «Դուրս եկավ, որ ինչի համար պայքարում էինք` իրականում դրա համար չէինք պայքարում»:

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031