Պարզվում է՝ Տարոն Մարգարյանն իր ընտրվելու օրը խիզախ հայտարարությամբ ընդամենը փորձեց տպավորություն թողնել: Խոսքն այն հայտարարության մասին էր, թե Աբովյան փողոցը վերադարձնելու է երեւանցիներին: Նույնիսկ քաղաքապետարանում լուրեր շրջանառվեցին, թե այդ գործընթացը կիրականացվի դեկտեմբեր ամսին, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ոչ միայն Աբովյան փողոցի «բուտիկները» չեն մոնտաժվում, այլեւ խանութներում ակտիվորեն առեւտուր է իրականացվում, պարբերաբար նոր տեսականիով թարմացվում։ Թերեւս պատճառներից մեկն էլ այն է, որ նոր քաղաքապետը, ինչպես նախորդները, կենտրոնացել է նախատոնական զարդարանքի ու վերջին տարիներին լուրջ կարեւորություն ստացած տոնածառի վրա։
Թե ինչու չի կատարում խոստումը Մարգարյանը, փորձեցինք ճշտել քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այստեղից էլ արդարացան, թե անպայման ապամոնտաժելու են, սակայն կոնկրետ ժամկետների մասին խոսք չի եղել։
«Հրապարակ»