Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շինարարություն ծառերի հաշվին

Դեկտեմբեր 21,2011 11:25

Լոռու մարզկենտրոն Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում աչքի է զարնում, ճանապարհին կից ծառերի երկայնքով ձգվող նորակառույց պատը:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինոււթյան եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը պարզաբանում է, թե կիսակառույցը ապօրինի շինություն է, կառուցվել է «Պրիզ» տաքսի ծառայության տարածքին կից: «Պրիզ տաքսի ծառայությանը տուգանք է նշանակված 400 հազար դրամի չափով, տուգանքը կվճարի, որից հետո քաղաքապետարանի մասնագետները կորոշեն արգելեն, թե թույլատրեն շինարարությունը»,- ասում է Տիգրան Պապանյանը:

Մինչ քաղաքապետարանի հանձնաժողովի ուսումնասիրությունը շինարարությունը շարունակվում է, իսկ կիսակառույցի պատը ձգվում` նոր ծառերի բանտարկման պատճառ դառնալով: Վանաձորում բազում շինություններ կան, որ կառուցվել են ծառերի հաշվին:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031