Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գոհարիկ Ենոքյան. « Ինչո՞ւ պիտի հրապարակում կանգնեմ, փողոցային եմ, ինչ եմ»

Դեկտեմբեր 21,2011 11:16

Հատված ԲՀԿ-ական պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի հետ հարցազրույցից

– Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում մասնավորապես վարվող տնտեսական քաղաքականությունից էլ են շատ դժգոհ, սոցիալականից էլ եւ ընդհանրապես դժգոհ են. ճիշտ չի՞ լինի, որ ԲՀԿ-ն գնա, կանգնի Ազատության հրապարակում եւ պայքարի իշխանափոխության համար։

Վերջացրեք: Ես ասում եմ՝ ամեն ինչ պիտի անենք, որ բախումներ չլինեն, դուք ասում եք՝ ԲՀԿն գնա կանգնի։ Արդեն ջղայնացա։

– Բայց դուք կոալիցիոն երկրորդ ուժն եք…

Հա, ի՞նչ անենք, բայց դա հո չի՞ նշանակում, որ ժողովրդին պիտի կպցնենք իրար, վախեցնենք, պատերազմի հանենք։ Ինչո՞ւ պիտի ես գնամ, հրապարակում կանգնեմ, փողոցային եմ, ինչ եմ։ Հարց ունեմ, նախագահ

կա, վարչապետ կա, նախարարներ կան, կուսակցություն կա, դրանց միջոցով կլուծեմ, փողոց ինչո՞ւ եմ գնում, կանգնեմ, հարցը ավելի ցիվիլ ձեւով են լուծում, չի կարելի այդպես:

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031