Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Ամանորին ապրանքը թանկանում

Դեկտեմբեր 21,2011 11:05

Ամբողջ աշխարհում, համենայնդեպս բոլոր զարգացած երկրներում, Ամանորի շեմին ապրանքների գները նվազում են, իսկ Հայաստանում ճիշւո հակառակն է՝ արդեն մեկ ամիս առաջ համատարած թանկացումներ են անում։ Ո՞րն է պատճառը. սկսենք սկզբից։ Հայտնի կանոն է, գները ձեւավորվում են առաջարկի եւ պահանջարկի միջոցով։ Սակայն որոշակի գների աճը, եւ մանավանդ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում, միշտ էլ զգայուն է այն հասարակության համար, որտեղ թոշակները չեն համապատասխանում սպառողական զամբյուղին, եւ նվազագույն աշխատավարձը երկու անգամ ցածր է սպառողական զամբյուղից։ Իսկ մեզ մոտ առաջարկը ձեւավորվում է եւ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, եւ էներգակիրների համար, օլիգոպոլ սկզբունքների հիման վրա։ Հետեւաբար պարզ է, որ հնարավորությունների եւ միմյանց հետ պայմանավորվածության, ինչպես նաեւ պահանջարկի աճի դեպքում են գները սկսում աճել։ Մեզ մոտ այս սկզբունքից հատկապես օգտվում են ներկրողները, որոնք հայտնի մոնոպոլիստներ են։ Մինչդեռ մրցակցային վիճակում, եթե պահանջարկն աճում է, ապա ապրանքների քանակն էլ է աճում, իսկ օլիգոպոլ վիճակում ավելի հեշտ միջոց է գների բարձրացումը:

Աշոտ ԹԱՎԱԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031