Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 02.30-ի սահմաններում, Գայի պողոտայի թիվ 20 հասցեի մոտ «ԲՄՎ» մակնիշի 24 ՕՏ 344 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երևանի բնակիչ Հ. Հայրապետյանը, վարելով ավտոմեքենան, Գայի արձանի դիմաց բախվել է էլեկտրասյանը։ Բախման հետևանքով «ԲՄՎ»–ում առաջացել է խոշոր հրդեհ։ Շտապ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մեծ թվով փրկարարներ։ Բարեբախտաբար, վարորդը չի տուժել, քանի որ այդ պահին նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Ողջ ճանապարհն ամբողջովին մերկասառույց էր։ Կրակը մարվեց հրշեջների կողմից, սակայն մեքենան ամբողջովին այրվել էր։
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ