Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիսյա չկա, նեղանալ չկա

Դեկտեմբեր 21,2011 10:55

Մեր երկրի սոցիալական վիճակի մասին քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ոչ թե տնտղել մեր տնտեսության տարեկան եկամուտների եւ ծախսերի հաշվետվությունների ցուցակները կամ հաշվել այն օգնությունը, որը ստանում ենք արտերկրից, այլ պարզապես շրջել մեր մայրաքաղաքի ցանկացած փողոցով ու քիչ թե շատ ուշադիր հայացքով զննել շրջակայքը։ Վիճակը ավելի սրվել է Ամանորի նախօրեին, երբ, չնայած մթերքի՝ օր օրի բարձրացող գներին, ցանկացած ընտանիք փորձում է ինչ-որ կերպ տոնական տեսք տալ իր սեղանին։

Սոցիալական վիճակի վատթարացման վառ օրինակ է Երեւանի Մուրացանի փողոցում գտնվող մի հասարակ մթերային խանութ՝ հարյուրավոր ուրիշ խանութների նման, որի լուսամուտին փակցված է հետեւյալգրությունը. «Նիսյա չկա՛, նեղանալ չկա՛»։ Հայտարարության պատճառը վստահաբար այն է, որ «նիսյա» վերցնողների թիվը գնալով աճել է եւ հիմա հասել է այն աստիճանի, որ, վերջիվերջո, «նիսյա» տալը խանութի բյուջեի համար դարձել է շռայլություն, եւ խանութի տերը հայտարարել է. «Կներեք, ժողովուրդ ջան, բայց ես ի՞նչ անեմ, այդպես է՛լ չեմ կարող, ես էլ եմ, չէ՞, ընտանիք պահում։ Այնպես որ, նիսյա չկա՛, նեղանալ չկա՛»։:

 

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031