Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Ասթոն Վիլայի» խաղացող Դարեն Բենթը «Լիվերպուլի» հետ տնային հանդիպման ժամին գնումների համար գնացել է խանութ:
Ֆուտբոլիստն այդ հանդիպումից մի քանի օր առաջ մարզման ժամանակ վնասել էր կոնքի մկանը, որի պատճառով մարզիչը նրան չէր ընդգրկել թիմի մեկնարկային կազմ: Ֆուտբոլիստն էլ որոշել էր ժամանակն իզուր չվատնել եւ մարզադաշտ գալու փոխարեն գնացել խանութ:
«The Sun» հանդեսը տեղեկացնում է, որ Բենթի այս վարմունքն ակումբի երկրպագուների խիստ քննադատությանն է արժանացել: Հետագայում ֆուտբոլիստն, իհարկե, ներողություն է խնդրել ֆուտբոլասերներից՝ հայտարարելով, թե մտքով իսկ չի անցել, որ իր խանութ գնալը կարող է այդպիսի արձագանքի արժանանալ:
Տեղեկացվեվք, որ այդ խաղում ««Ասթոն Վիլան» 1:2 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ