Մարդինում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության երրորդ տուրում այսօր Հայաստանի կանանց ազգային հավաքականն ամբողջ կազմով անձնատուր եղավ Չինաստանի ընտրանուն: Մեր աղջիկներից վերջինն իր պարտությունն ընդունեց Լիլիթ Գալոյանը: Վաղը կայանալիք չորրորդ տուրից առաջ, որում մեր աղջիկները հանդիպելու են Հնդկաստանի հետ, Արթուր Չիբուխչյանի սանուհիները թիմային 2 միավորով տասը հավաքականների պայքարում ընթանում են 6-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ