Այս պահին Թուրքիայի Մարդին քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Այսօր երրորդ տուրում մեր աղջիկներն ուժերն են չափում Չինաստանի շատ ուժեղ թիմի հետ եւ արդեն իսկ պարտվում են 0:3 հաշվով: Պարտվել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան: Պայքարն առայժմ շարունակում է գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի կանանց հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջել էր նաեւ Վրաստանի ընտրանուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ