ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի տրամադրության տակ է վերցվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի տրամադրության տակ է վերցվել ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գրիշա Մատինյանը: Նրա փոխարեն Դիլիջանի ոստիկանապետ է նշանակվել Կամո Ցուցուլյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպեր գծով տեղակալ: