Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շտեֆի Գրաֆը մեղադրվում է խաղ վաճառելու մեջ

Դեկտեմբեր 20,2011 18:59

Աշխարհի երբեմնի լավագույն թենիսիստուհիներից մեկը` գերմանացի Կլաուդիա Կոդե-Կիլշը, որ մարզական կարիերան ավարտել է 1999 թվականին, հայտարարել է, թե 1988 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, զուգախաղերում իր ընկեր, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Շտեֆի Գրաֆը (նա Անդրե Աղասիի կինն է) կիսաեզրափակչի հանդիպումը դիտավորյալ հանձնել է մրցակիցներին: Նրա խոսքերով, թե Գրաֆը եւ թե նրա հայրը չեն ցանկացել, որպեսզի ինքն էլ օլիմպիական չեմպիոն դառնա:

Կոդե-Կիլշը, որ խաղացել է «Ռոլան Գարոսի» եւ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչներում, հաղթել «Ֆեդերացիաների գավաթում», «Ուիմբլդոնի» մրցաշարի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունների զուգախաղերում, հիմա կանգնած է սնանկության եզրին: Նա հայտարարել է, թե կարիերան ավարտելուց հետո անցած ժամանակաընթացքում միլիոններն անհետացել են: Այս մասին տեղեկացնում է Tennisworldusa.org-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

|

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031