Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀԱՊԿ նստաշրջանին

Դեկտեմբեր 20,2011 19:05

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:

Տեղի է ունեցել նաև համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:

Նստաշրջանում կարևոր որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձևավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:

Փոփոխություններ են կատարվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով ավելի նպաստել կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ ամրապնդմանը: Ընդունվել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը և ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակը 2012թ.նշելու միջոցառումների ծրագիրը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031