Այսօր Երեւանի Աջափնյակ համայնքում` Շիրազի փողոցում, շահագործման է հանձնվել նոր վերգետնյա հետիոտնային անցում, որի վրայով առաջինն անցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հայտնել է, որ առաջիկայում էլ կկառուցվեն վերգետնյա հետիոտնային անցումներ` քաղաքի խիտ բնակեցված եւ քաղաքշինական առումով թույլատրելի հատվածներում:
Երեկոյան ժամերին անվտանգությունն ապահովելու նպատակով վերգետնյա անցման վրա անցկացվել է նաեւ հատուկ լուսավորություն:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության