Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Ողջունելով և շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:
Կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներին հանձնել է ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար շնորհված Մարտական ծառայության մեդալները: Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ունեցած դրական ձեռքբերումների համար ԱԱԾ մի քանի աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ` ԱՊՀ անդամ-պետությունների հետ սերտ համագործակցության համար արժանացել է ԱՊՀ խորհրդի պատվոգրի, որը վերջինիս է հանձնել Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչություն