Այսօր Երգի պետական թատրոնում հայտնի դարձան «Անտարես»մեդիա հոլդինգի կողմից գարնանը հայտարարված պատմվածքների մրցույթի հաղթողները: Ինչպես տեղեկացրել էինք, 16 տարեկանից բարձր հեղինակների ներկայացրած 121 գործից ընտրվել էր 19-ը: Առաջին մրցանակի եւ 300000 դրամ պարգեւի արժանացավ Հրաչյա Սարիբեկյանի «Ապորիա» պատմվածքը:
2-րդ մրցանակ եւ 100000 դրամ ստացավ Արմեն Օհանյանը՝ «Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար, երրորդ մրցանակը եւ 50000 դրամ պարգեւը բաժին հասավ Հովհաննես Երանյանին՝ «Զավակս» երկի համար:
aravot.am-ին «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընտրված 19 պատմվածքները արդեն իսկ հրատարակվել են մեկ ընդհանուր գրքում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ