Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական հրապարակում շարունակվում են բախումները երկրի ռազմական իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:
Ոստիկանությունն ու զինծառայողները երեքշաբթի առավոտյան մուտք են գործել Թահրիր հրապարակ՝ փորձելով ազատել հրապարակը ցուցարարներից: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության և զինծառայողների ուղղությամբ, որոնք ի պատասխան հրազենային կրակ են բացել:
Կահիրեում ուրբաթ օրը սկսված բախումների զոհ է գնացել առնվազն 12 մարդ, 500 մարդ վնասվածքներ է ստացել:
Եգիպտոսի ռազմական իշխանությունները պաշտպանել են ուժի գործադրումը՝ ասելով, որ ցուցարարները ոչնչացնում են պետական գույքը և ստիպում զինծառայողներին դիմել նման գործողությունների:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ «ցնցող» անվանելով Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները:
«Ամերիկայի ձայն»