Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնալուծված էի, հանցագործ չէի»

Դեկտեմբեր 20,2011 17:26

 

Վահրամի ցանկությունը, որպես փրկարար, Անիենց տուն իջնելն էր, ձեռքին պետք է ծաղիկներլիներ, մտքում էլ՝ ամուսնության առաջարկությունն: Հերթը դրան չհասավ:

 

Անիին Վահրամը հանդիպել էր ընկերական շրջապատում: Հենց առաջին հայացքից զգացել էր՝ անտարբեր չէր աղջկա նկատմամբ, զգացմունքները արտահայտելու համար դիմել էր ընկերոջ՝ Արմանի օգնությանը, իմացել աղջկա հեռախոսի համարը, բայց չէր զանգել, այլ փորձել էր հաջորդ հանդիպման

առիթ փնտրել. «Արմանի ընկերուհու ընկերուհին էր, նրանց նորից դիմեցի, խնդրեցի մի հանդիպում էլ կազմակերպել. Որոշեցինք՝ նրանք երեքով կհանդիպեն, ես էլ, իբր պատահական կմիանամ նրանց»,- պատմում է    Վահրամը:

Մի քանի օր հետո հանդիպումը կայանում է, վայրը երեւանյան մի սրճարան էր: Գալիս է Անին, հետո Վահրամը: Խոսում են ամեն ինչից՝ Վահրամը հասցնում է պատմել իր աշխատանքի մասին եւ հետաքրքրություն առաջացնել իր անձի շուրջ. «Ասացի, որ փրկարար եմ, մեծ սիրով անում եմ իմ գործը եւ պատմեցի գործիցս որոշ դրվագներ: Պատկերացում անգամ չէի կարող   կազմել՝ ինչ ազդեցություն կունենա իմ կենսագրությունը նրա վրա»,- ասում է Վահրամը, հիշում է՝ համարյա առանձնացան Արմանից եւ նրա ընկերուհուց, վերջիններս այլ բանից էին խոսում, Վահրամենք էլ՝ այլ: Տուն գնալիս էլ, որոշեցին, որ Վահրամը պետք է ուղեկցի Անիին, աղջիկն  էլ, կարծես, դեմ չեղավ: Այս ընթացքն էլ Վահրամի պատմելով՝ շահավետ եղավ իրար ճանաչելու համար, բայց չօգտագործվեց պահը կարեւոր մի բան ասելու համար: «Միանգամից մտերմացանք, ինքը շատ ամիջական էր, ես էլ սիրահարվել էի հենց դրան: Նրանից իմացա, որ շատ է ցանկանում մեքենա քշել սովորել եւ որ էքստրիմի սիրահար է: Խոստացա նրան մեքենա քշել սովորեցնել եւ հետաքրիր պահեր նվիրել: Ժտաց, հասկացա՝ ասածս լուրջ չի ընդունում»,- պատմում է Վահրամը, ասում է՝ երկար չդիմացավ. Մի քանի օր հետո «համարձակություն հավաքեց» եւ զանգեց. «Չե՞ս ուզում մեքենա վարել սովորել»: Միանգամից ասացի ես, հարցրեց՝ ո՞վ է, բայց իհարկե միանգամից էլ գլխի էր ընկել, ծիծաղեց, համաձայնվեց»,- պատմում է Վահրամը: Սկսում են  Վահրամի երանելի օրերը, օրվա մեջ մի քանի ժամ Անիի հետ  «Շատ արագ սովորեց մեքենա վարելը, արագ էլ վարում էր, ասում էր սիրում է արագությունը»,- պատմում է Վահրամը: Նշում է՝ սիրային խոստովանություն, որպես այդպիսին չէր արել, բայց ամեն մի իր  քայլը սիրո մասին էր խոսում, սիրային խոստովանության եւ ամուսնության առաջարկության մասին էլ մտածել էր. Անիենց տունը ինը հարկանի շենքի երրորդ հարկում էր, Վահրամը պետք է գործի դներ իր փրկարարական հմտությունները,  աղիկներով տանիքից իջներ Անիիենց տուն եւ ամուսնության առաջարկություն աներ: Աշխատավայրում պայմանավորվել էր, անակնկալը նախապատրաստական փուլում էր:

«Ամուսնալուծված էի եւ երեխա ունեի: Այդ մասին չէի ասել Անիին, սկզբից թվում էր՝ հեշտ է խոսելը, հետո պարզվեց՝ լավ էլ դժվար է: Զգում էի՝ այդ մասին չխոսալը մի փորձանք կբերի գլխիս»,- անկեղծանում է Վահրամը:

Փորձանքն էլ չուշացավ. Նորից ընկերական շրջապատ, հանդիպում, Անին եւ Վահրամն էլ այնտեղ են, զգացմունքներն էլ արդեն հասունացել են, Վահրամն ասում է՝ համարյա ընկերություն էին անում: Այդ օրն էլ հավաքվածներից մեկը հանկարծ. «Վահրամ, էրեխեդ լավացա՞վ»: «Զգացի Անիի հայացքն ինձ վրա, մեկ էլ ինչ-որ ձայն նրա կոմից՝ ի՞նչ երեխա,գնացի նրա մոտ եւ ասացի, որ ուզում եմ խոսել հետը: Ասաց ուշ է, հեռացավ, չթողեց էլ մոտենամ»,- պատմում է Վահրամը եւ ափսոսում: Ասում է՝ հետո անընդհատ փորձել է խոսել Անիի հետ, բայց աղջիկը չի համաձայնվել, սկզբից ասել է՝ չի ներում խաբեությունը, հետո էլ, թե  ցանկություն  չունի ամուսնացած-բաժանված տղայի հետ հարաբերություններ ունենալ:

«Չհասկացա նրան, ես ամուսնալուծված էի, նախկին ամուսնությունս չէր ստացվել, հանցագործ չէի: Եթե սիրեր, նման բաներ հաշվի չէր առնի: Վիրավորվեցի, դժվարությամբ, բայց կարողացա մոռանալ նրան»,- պատմում է Վահրամը: Ամուսնացել է, այս կնոջից էլ երեխա ունի, երջանիկ է, չնայած անցյալը պատմելիս՝ աչքերում թախիծ է հայտնվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031