Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանների պատասխանը Մերուժան Տեր-Գուլանյանին

Դեկտեմբեր 20,2011 17:13

Պարոն Մերուժան, ցավոք սրտի, Ձեր հետևյալ հայտարարությունը «անկեղծ ասեմ, իրենք հիմնականում համաձայն էին, որ իրենց տեղափոխեն»` չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի հայ մարդ եւ հայ գյուղացի, առավել ևս` քաջարանցի, չի ցանկանում դառնալ փախստական, տեղահանված կամ տեղափոխված: Այս ցավալի իրողության հեղինակը և խրախուսողը ՀՀ իշխանություններն են, որին միացել եք նաև Դուք:

Ինչ է նշանակում, որ տեղափոխման հիմք է նաև, որ Քաջարան գյուղում «Ընդամենը մոտ 60 մարդ է ձմեռն ապրում»: Սահմանամերձ գյուղի բնակչության տարհանման խրախուսումը ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի հանդեպ:

Երբ Ձեր հայտարարության մեջ նկարագրում եք գյուղի թշվառ վիճակը, ներկայացնելով` «Ամեն ինչն ավերակ է: Ապրում են փայտե տներում: Կոպիտ ասած՝ ամառանոց է Քաջարան գյուղը» և այլն, ինչ է, Ձեզ հայտնի՞ չէ այսօրվա մեր գրեթե բոլոր գյուղերի, հատկապես` սահմանամերձ գյուղերի թշվառ վիճակը և սակավաբնակ լինելը: Ինչպես Դուք Ձեզ հռչակում եք որպես «ազգի մտավորական» և «Սուրիկ ախպոր» ընկեր՝ հավանաբար դա էր դրդապատճառը, որ հանկարծ որոշեցիք ձմռանը գնալ Սյունիքի մարզ Քաջարան գյուղ, որի հողերից, համաձայն ձեր հայտարարության` «50 հեկտար հող են ուզում՝ սարի հակառակ կողմում», այնինչ իրական թիվը 181,7 հեկտար է:

Իսկ ինչու «ազգի մտավորականը» իր «Սուրիկ ախպոր» հետ չայցելեց նաև հանքաարդյունաբերության կործանարար հեղեղի տակ ընկած Սյունիքի մարզի մյուս գյուղերը`Սյունիք, Սևաքար, , Արծվանիկ, Աճանան, Չափնի գյուղերը ևս, որոնք նույնպես թշվառ վիճակում են, և որոնցից ՀՀ կառավարությունը շուրջ 400 հեկտար ավելի հողեր է ցանկանում օտարել, ինչը պետք է ծառայի Քաջարան գյուղի հանքի շահագործման հետևանքով առաջանալիք թափոնների` պոչանքի տեղ:

Զարուհի Փոստանջյան

Մարիամ Սուխուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031