Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողների 30%-ը կգործուղվի ԵՄ երկրների բուհեր

Դեկտեմբեր 20,2011 17:07

Այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնի հյուրերն էին Erasmus Mundus կրթական ծրագրի համակարգող Կարլոս Մաչադոն եւ ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը, ովքեր խոսեցին Հայաստանում Եվրահանձնաժողովի հերթական կրթական ծրագրից:

Արդեն 5 տարի Հայաստանում գործող Erasmus Mundus կրթական ծրագրի նպատակն է` համագործակցության զարգացում Հայաստանի եւ ԵՄ երկրների բուհերի միջեւ: Ծրագրին ներգրավված են ԵՊՀ-ն, Երեւանի Պետական Բժշկական Համալսարանը եւ Եվրասիա միջազգային համալսարանը, սակայն, ինչպես հավաստեց Կարլոս Մաչադոն՝ մասնակցությունը սահմանափակ չէ. «Կարող են դիմել նաեւ նրանք, ովքեր ուսանող են, ունեն Հայաստանի քաղաքացիություն, բակալավրի դիպլոմ կամ հայաստանյան բուհերի շրջանավարտ են»:

Ալեքսանդր Մարկարովի տեղեկացմամբ` ծրագրի շրջանակներում Հայաստանը շահել է 3 մլն 300.000-ի դրամաշնորհ` մասնագիտական կրթության շարունակականությունն ապահովվելու համար. «Հայաստանը ստորագրել է 150 միջբուհական պայմանագիր` 50 երկրների հետ: Դրա շրջանակներում ուսանողների 30 տոկոսը կգործուղվեն ԵՄ երկրներ»: Բանախոսը հավելեց, որ Կովկասից դեպի ԵՄ երկրներ 144 գործուղումներից, Հայաստանին տրամադրված թվով 42-ի 70%-ը վերոհիշյալ բուհերի ուսանողների եւ դասախոսական անձնակազմի, իսկ մնացյալը` այլ բուհերի ուսանողների եւ շրջանավարտների համար է:

Ալ. Մարկարովի խոսքերով ` հայաստանյան ԲՈՒՀ-երի վերգրավվածությունը միջազգային կրթական քաղաքականությանը ենթադրում է կրթական որակի ապահովում եւ դրա համապատասխանություն՝ եվրոպական կրթական չափանիշներին. «Դա գիտական համագործակցությունը բարձրացնելու միջոց է, եւ Հայաստանը ակտիվ մասնակցում է այդպիսի ծրագրերին, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական Միության կողմից»:

Ծրագիրը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, ուսման վարձը, ապահովագրումը: Բացի այդ ` բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն ամսական կստանան 1000, ասպիրանտները` 1500, իսկ դասախոսական անձնակազմի ներկայացուցիչները` 2500 եվրո: Ինչպես ընդգծեց Կարլոս Մաչադոն, ծրագիրը չի ենթադրում Հայաստանից ուղեղների արտահոսք. «Մեր նպատակն այն է, որ մարդիկ կրթություն ստանան, վերադառնան եւ ծառայեն իրենց երկրին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031