Apple-ն այժմ աշխատում է այնպիսի սարքերի ստեղծման վրա, որոնք կպչում են մարմնին և ղեկավարվում ձայնային հրահանգներով: The New York Times-ը գրում է, որ ընկերությունն արդեն ստեղծել է iPod նվագարկչի նախատիպ, որն ամրացվում է դաստակի մեջ՝ չխանգարելով ձեռքի շարժումներին:
Google-ը նույնպես հետաքրքրված է այսպիսի տեխնոլոգիաներով և մտադիր է ստեղծել ակնոցներում ներդրված համակարգիչ, որը ինֆորմացիան ցուցադրում է ապակու փոխարեն օգտագործվող թափանցիկ էկրանի վրա: Հաղորդում է 9to5Google-ը: Կայքը նշում է, որ նման սարքն ինտերնետին կարող է միանալ ինքնուրույն, իսկ տվյալների մշակումը կարվի «ամպային» ռեժիմում:
NYT-ի փոխանցմամբ՝ ինտերնետ-հսկան արդեն աշխատանքի է ընդունել մասնագետների, որոնք նախկինում աշխատել են Nokia-ում և Apple-ում: Թե երբ նման սարքերը կներկայացվեն հանրությանը, չի հաղորդվում:
PCNews.am