Հայաստանի մարզական լրագրողները որոշեցին մրցաշրջան 2011-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցած 42 լրագրողների տված ձայների հաշվարկով՝ 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվեց հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը:
Լավագույն տասնյակում ըստ հաջորդականության տեղ զբաղեցրել են.
1. Ռոման Ամոյան, հ/հ ըմբշամարտ` 346 միավոր
2. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ` 300
Կարդացեք նաև
3. Լեւոն Արոնյան, շախմատ` 296
4. Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ` 237
5. Աղասի Աղասյան, ծանրամարտ` 151
6. Արթուր Ալեքսանյան` հ/հ ըմբշամարտ` 154
7. Յուրա Մովսիսյան, ֆուտբոլ` 140
8. Հարություն Մերդինյան, մարմնամարզություն` 129
9. Վլադիմիր Սարուխանյան, բռնցքամարտ` 124
10. Մուսա Մուրթազալիեւ, ազատ ըմբշամարտ` 111
Տարվա լավագույն թիմ ճանաչվել է աշխարհի թիմային չեմպիոն շախմատի Հայաստանի ազգային հավաքականը: Նրան հաջորդում են ֆուտբոլի եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ