Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանը սպառնացել է բնապահպաններին

Դեկտեմբեր 20,2011 16:56

Երկու օր առաջ Քաջարան այցելած բնապահպանների խմբի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սպառնացել էր «վատ բան անել», եթե նա չդադարեցնի պայքարը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց բնապահպան Եղիա Ներսիսյանը:

Նշենք, որ կառավարության որոշմամբ, Քաջարանի հարակից գյուղերից 600 հեկտար տարածք ճանաչվել է հանրային գերակա շահ եւ հատկացվել կոմբինատին՝ հանք շահագործելու նպատակով: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին, որն այս ամենի պատճառով հրաժարվել է, թե՛ գյուղապետի պաշտոնից եւ թե՛ ՀՀԿ-ի անդամատոմսից, միացել են նաեւ բնապահպաններ:

Եղիա Ներսիսյանը վստահեցրեց, որ Սյունիքի մարզպետը նաեւ իրեն է սպառնացել. «Այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ գյուղացիները դուրս էին եկել Քաջարանում կայանած տրակտորները կանգնեցնելու, մարզպետն ասել է, թե ինչու իրեն չեն կանչել, որպեսզի ինքն էլ պայքարեր, մինչդեռ մարզպետի հրամանով էին այդ տրակտորները եկել այդտեղ: Այս ամենի մասին մենք տեսանյութեր ենք պատրաստել, դրանք շուտով կհայտնվեն համացանցում»: Ըստ բանախոսի, մարզպետն իրենց Քաջարանում որպես թշնամի է դիմավորել. «Քաջարանցիներն էլ մարզպետին «դուխով» են դիմադրել ինչը մինչ այդ չի եղել: Քաջարանցիներն իրենք իրենց անվանում էին քաջ քաջարանցիներ»:

«Էկոլուր» հ/կ-ն ներկայացնող բնապահպան Թեհմինե Ենոքյանն էլ ասաց, որ, գյուղացիները հաստատակամ են՝ նրանք տարածքներ զիջելու նպատակ չունեն:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն ավելացրեց, որ իրենք դեմ են ոչ թե ընդհանուր առմամբ հանքերի շահագործմանը, այլ, որ դրանք օգտագործվում են ներկայիս իշխանությունների կողմից եւ որ այդ բոլոր գումարները միմիայն նրանց գրպանն է գնում. «Սուրեն Խաչատրյանը ավելի լավ կողմնորոշվում է «Մարիոթ» հյուրանոցում, քան իր սեփական գյուղում: Նա չգիտեր նույնիսկ Քաջարան տանող ճանապարհը, քանի որ կիրակի օրը նրանից երկար ժամանակ է պահանջվել գյուղացիների հետ հանդիպմանը մասնակցելու համար»: Տիգրան Խզմալյանը կարեւորեց այն, որ պաշտոնյաներին դեմ են կանգնում հենց երիտասարդները, որոնց ապագան ուզում են թալանել այսօր. «Նրանք մտնում են մեր գրպանը, մեր երեխաների գրպանը»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031