Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի ցավակցությունը Հավելի մահվան կապակցությամբ

Դեկտեմբեր 20,2011 16:22

Նախագահ Վացլավ Հավելի Գրասենյակ

Հայ Ազգային Կոնգրեսի անունից անկեղծորեն ցավակցում եմ Նախագահ Հավելի ընտանիքին եւ Չեխիայի ժողովրդին։

Վացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարեւորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով: Նախագահ Հավելի անմնացորդ նվիրումը ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին ոգեշնչման աղբյուր է եղել Արեւելյան Եւրոպայում ու նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարության համար պայքարող մի ամբողջ սերնդի համար:

Հարգանքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել