Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ապօրինի ծառահատում է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Նոր Արեշ 26 փողոցի’ այսպես կոչված «Հին կինոյի» տարածքում, գիշերը անհայտ անձը կամ անձինք 5-6 պտղատու ծառեր են կտրել:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ծառերը կտրել է Մելսիկ Աղաջանյանը:
Պտղատու ծառերի մեջ եղել են ծիրանենիներ և սալորենիներ:
Կարդացեք նաև
Հարևանները հուսով են, որ ոստիկանությունը համապատասխան գործողություններ կձեռնարկի և կհայտնաբերի ծառերը կտրողին, որը վարչական պատասխանատվության կենթարկվի իր կատարած վանդալիզմի համար:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ