Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարդարապատ» նախաձեռնությանը չեն տրամադրում դահլիճ

Դեկտեմբեր 20,2011 15:38

Տարբեր պատճառաբանություններով հասարակական–մշակութային հաստատությունների և հյուրանոցային համալիրների ղեկավարները հերթական մերժումը կատարեցին «Սարդարապատ» նախաձեռնությանը տրամադրել դահլիճ, դեկտեմբերի 22–ին անցկացնելու «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով սեմինար–քննարկում։

Տվյալ դահլիճներում հանկարծակի սկսվում են վերանորոգումներ, այլ կազմակերպությունների կողմից այդտեղ անցկացվում են հրատապ և երկարաժամկետ միջոցառումներ, կամ էլ, ի սկզբանե, առանց որևէ հիմնավորմամբ այդ հաստատությունների ղեկավարները ուղղակի մերժում են հայտը։

«Սարդարապատ» նախաձեռնության ցանկացած հրապարակային միջոցառում կամ սեմինար–քննարկում, իշխող ռեժիմը շատ ցավոտ է ընդունում։ Իշխանությունների նման հիվանդագին կեցվածքը ընկալելի է, քանզի «Սարդարապատ» նախաձեռնությունը և նրա համակիրները չեն ուղղորդվում և կառավարվում ռեժիմի կողմից, ինչը ակնհայտ անլուծելի խնդիրներ է առաջացնում Հայաստանը ԿԳԲ–ական գործելաոճին հարազատ և «կոմպրոմատ» թղթապանակներով մարդկանց կառավարող նախկին և ներկա «ուսադիր կրող բիզնեսմեն տղերքի մոտ»։

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ «Սարդարապատ» նախաձեռնությունը այս քննարկումը անցկացնելու է դեկտեմբերի 22–ին։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031