Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք մեռե՞լ եք, եթե բջջային հեռախոսին չեք պատասխանում

Դեկտեմբեր 20,2011 15:31

Հայաստանում մինչ բջջային հեռախոսների ի հայտ գալը՝ մարդիկ, հատկապես երիտասարդներն ապրում էին անհոգ, խաղաղ, մեկը մյուսի համար հասանելի, պարտաճանաչ, պատասխանատվության զգացումով լի եւ չէին էլ պատկերացնում, որ օրերից մի օր ձեռքները կընկնի առանց «լարի» հեռախոս, որի միջոցով էլ անհնարը հնարավոր կդառնա:

Սկզբում հատկապես ծնողներն իրենց զավակներին սկսեցին ապահովել բջջայիններով՝ նախեւառաջ իրենց հանգստության համար. մտածելով, որ այդպես ամեն վայրկյան հնարավորություն ունեն պարզելու իրենց զավակների գտնվելու վայրը, ուշանալու պատճառը եւ այլն: Երիտասարդներին, սակայն, այդ ամենն այնքան էլ չէր հուզում, նրանց հիմնական նպատակը՝ մոդայից հետ չմնալն էր:

Երբ բջջայինը նորամուծություն էր Հայաստանում, ոչ մեկի մտքով չէր անցնում անհասանելի լինել ինչ-որ մեկի համար, զբաղված լինել ու չպատասխանել զանգին, անջատել հեռախոսը, կամ տանը թողնել այն: Այժմ ամեն ինչ այլ է, մարդիկ հեշտությամբ չեն պատասխանում զանգին, երբ հավես չունեն, ամենահասանելի վայրերում արհեստականորեն անհասանելի են դառնում, հեռախոսը դիտավորյալ անջատում են, կամ տանը թողնում, իսկ այս ամենից հաճախ ծնողներն են տուժում: Այսպիսով, թե ինչ են մտածում ձեր ծնողները, երբ դուք բջջային հեռախոսին չեք պատասխանում, տեսեք նկարում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031